Կորդինատային ուղիղ

439 Կորդինատային ուղիղ է կոչվում այն ուղիղը, որի համար ընտրվախ են հաշվարկման սկազբնակետ, դրական ուղղություն և միավոր հատված։

440 Կորդինատային ուղղի վրա տվյալ կետին համապատասխանող թիվը կոչվում է այդ կետի կորդինատ։

441 O

Ա- դրական թվեր

Բ-բացասական թվեր

A (-7)
A կետի կորդինատը -7-ն է
B (+8)
B կետի կորդինատը +8-ն է
C (-4)
C կետի կորդինատը -4-ն է
D (+21)
D կետի կորդինատը +21-ն է
E (-50)
E կետի կորդինատը -50-ն է
F (-100)
F կետի կորդինատը -100-ն է

Ա- +3

Բ- -5

A(-3) B(-2) C(-1) D(+1) E(+2) F(+3)

ա- A(+1) B(+4) C(+7) D(+9) E(-9) F(-8) G(-6) K(-3)

Բ-A (-10)
B (-7)
C (-4)
D (-2)
E (-1)
O (0)
F (+3)
G (+5)
K (+8)

ա) 5 միավոր ձախ
բ)3 միավոր աջ
գ) 7 միավոր աջ
դ) 14 միավոր աջ

Ձախ – G (-10)
Աջ – E (+8)

Ա

Բ

ա) -5 և 3
2 բնական թիվ


բ) 0 և 4
2 բնական թիվ

գ) 7 և 15
7 բնական թիվ

Գործնական աշխատանք

Տրաված ածանցավոր բառերում առանձնացնել արմատներն ու ածանցները

նրբին-նուրբ+ին
աշխարհիկ-աշխարհ+իկ
գերծանր-գեր+ծանր
շնորհք-շնորհ+ք
ապաբախտ-ապ+ա+բախտ
հարգանք-հարգ+ա+նք
սիրելի-սիրել+ի
մակերես-մակ+երես
ուսուցիչ-ուսուց+իչ
ընդհանուր-ընդհան+ուր
ամանեղեն-աման+եղեն
գալուստ-գալ+ուստ
օրհնանք-օրհնել+անք
երկրացի-երկիր+ցի
դպրոց-դպիր+ոց
նախագահ-նախ+գահ
սիրային-սեր+ային
դասական-դաս+ական
ելույթ-ել+ույթ
վարձու-վարձ+ու
արտերկիր-արտ+երկիր

Ctri+a արեք կերևա գրածս😘

Ավ․Իսահակյան Ամենապիտանի բանը

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժվարին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:


-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշխարհիս երեսին, և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտեմարանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:
Առե՛ք գանձերիցս, ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքեքաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքեքաղաք, աշխարհեաշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները:
Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:
Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է հեքիաթը:

Հեքիաթը մի թագավորի մասին է, ով փնտրում է աշխարհի ամենապիտանի բանը և մի ճր կանչում է իր որդիներին և ասում ով գտավ աշխարհի ամենապիտանի բանը ես նրան իմ թագը կտամ։


Ըստ քեզ` ո՞րն է ամենապիտանի բանը:

Իմ կարծիքով աշխարհի ամենապիտանի բանը դա մարդն է, որովհետև աձանց մարդու հողը բերք չի տա կամ Երկիրը կվերանա քանի որ ոչ ոք չի խնամի բնությանը։


Համաձայն ե՞ս, որ լույսն է ամենապիտանի բանը: Պատասխանդ հիմնավորիր:

Ոչ համաձայն չեմ, որովհետև եթե մարդը չլինի լույսը կլինի անպետք։


Ընդգծված բառերին մեկական հոմանիշ գրիր:

Հրաշագեղ-չքնաղ

Արադարամիտ-շիտակամիտ

Խելացի-խելոք

Կամեցավ-ցանկացավ

Դժվարին-դժվար

Պաշարել-շրջափակել

Վեհ-բարձր

Ահագին-մեծ

Շինել-կառուցել

Փափագս-տենչանքս

Բախտավոր-երջանիկ

Ուղի-ճանապարհ

Ինչու՞ են մարդիկ վիճելիս ձայնը բարձրացնում

Մի անգամ Ուսուցիչը աշակերտներին հարցրեց.

– Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը:

– Երևի նրանք կորցնում են հանգստությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը:

– Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե 2-րդ մարդը կանգնած է կողքիդ,- կրկին պնդեց Ուսուցիչը:
Աշակերտները շփոթված թոթվեցին ուսերը: Ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել: Այդ ժամանակ Ուսուցիչն ասաց.
– Երբ մարդիկ վիճում են, և նրանց դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը: Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում: Իսկ երբ մարդիկ սիրահարված են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում, քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, իսկ նրանց միջև եղած հեռավորությունը ջնջվում է: Իսկ երբ մարդկանց սերն է իշխում, նրանք անգամ չեն խոսում, շշնջում են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում են: Մի մոռացեք, որ վեճերը ձեզ հեռացնում են միմյանցից, իսկ բարձր արտաբերված խոսքերն այդ հեռավորությունը մեծացնում են մի քանի անգամ: Մի չարաշահեք այն, քանի որ կգա մի օր, երբ այդ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետդարձի ճանապարհն այլևս չեք գտնի:

Հ տառի ուղագրություն

Լրացնել հ տառը, որտեղ անհրաժեշտ է: 

ա/ ընդհանուր, հով-ար (գլխարկի այն հատվածը, որը պաշտպանում է արևից), հով-անոց, հայթ-այթել, հայհոյել, Հովհաննես, հեղ-եղատ, հեղհեղուկ, խոր-ին, խորհել, օր-ներգ, հերթապահ, դազգահ, ընդհակառակը, ընդհատել, աշխարհազոր, համաշխարհային, ընդհուպ, ընդ-առաջ, արհամարհել: 

բ/ ապաշխարել, խորհուրդ, ընդ-ամենը, խորհրդակցել, աշխարհասփյուռ, ճանապարհային, շնորհալի, նիրհել, ճանապարհորդ, անշնորհք, տարաշխարհիկ, չնաշխարհիկ, չմշկասահք, աշխարհացունց, խորհրդածություն, մահճակալ, ընդ-արձակ, հոտ-ոտել, ամպհովանի, ողջախոհ

գ/ օրհնանք, արհավիր-ք, խոնարհվել, հեղ-եղել, անպատեհ, աշխարհակալ, հեկհեկալ, անհեթ-եթ, ան-արգանք, հոպոպ, ընդունակ, անհողդ-ողդ, ապաշնորհ, ընդհարվել, ընթ-անալ, ընդհանրություն, աշխարհիկ, մենաշնորհ, մեծ-արգո:

 

Տրված արմատներով կազմել բաղադրյալ բառեր:

Շնորհ-շնորհակալություն
ճանապարհ-ճանապարհային
աշխարհ-աշխարհագրություն
խոնարհ-խոնրհվել

Բառակազմություն գործնական քերականություն

Յուրաքանչուր եռյակից կազմի՛ր երեքական բարդ բառ: 

Սենյակ, հյուր, խաղ-բ հյուրասենյակ, խաղասենյակ, հյուրախաղ

Ձյուն, ծաղիկ, շատ-ձնծաղիկ,ձնաշատ,ծաղկաշատ

Սեր, ընկեր, զրույց-զրուցընկեր,ընկերասեր,զրուցասեր

Գիծ, ուղիղ, անկյուն-անկյունագիծ,ուղանկյուն,ուղագիր

Երգ, պար, խումբ-պարերգ,պարախումբ,երգչախումբ,

Քաղաք, պետ, գյուղ-քաղաքապետ,գյուղապետ,

Բառաշարքում ընդգծել —ուկ վերջածանց ունեցող բառերը:

Արդուկ, օձաձուկ, շուտասելուկավելուկթզուկ, հայդուկ, սնդուկ, մածուկ, խղճուկ, արջամուկ, հեղուկթևանցուկ, շնաձուկ, պոչուկ, կաուչուկ, մժղուկ, շիկամուկ, դիպուկջերմուկ, խենթուկ, քաշքշուկ:

Բառաշարքում ընդգծել —ոց վերջածանց ունեցող բառերը:

Փողոց, սփռոց, դմբդմբոցզնգոցկրակոց, լիտրանոց, ծածկոց, դեղնաբոց, հյուրանոց, թրջոց,ջնջոց, արտառոց, միջոց, մթերանոց, ծովածոց, արգելոցսղոց, ծերանոց:

Բառաշարքում ընդգծել –ոտ վերջածանց ունեցող բառերը
:

Ժանգոտ, ծխախոտ, եռանդոտ, կարճաոտ, կորիզոտ, մշկահոտ, ստորոտ, նավթոտ, արոտ, կրքոտ, առավոտ, աղմկոտ, բամբասկոտ, յուղոտ, սրտամոտ, թախծոտհիվանդոտձյունոտ:

Բառաշարքում ընդգծել որդ վերջածանց ունեցող բառերը:

Ժառանգորդ, ավելորդ, երիզորդ, հաճախորդ, խորդուբորդ, յոթերորդ, դահուկորդգնորդ, ակորդ, անձրևորդ, առաջնորդմիջնորդ, ռեկորդ, պակասորդորսորդ, գարնանահորդ, վարորդ, երրորդ:

Բառաշարքում ընդգծել —ակ վերջածանցն ունեցող բառերը:

բանակ, սահնակ, դռնակ, բամբակ, պահակ, ամբարտակ, գնդակ, զսպանակ, կատակ, կայծակ, վրիպակ, մանկասայլակ, մշակ, սոխակ, ելակ, վահանակբռնակ, բարակ:


Գրել  -գույն բաղադրիչով երեքական գունանուն`  բույսերի անուններից, տարբեր առարկաների անուններից,  մետաղների անուններից:

բույսերի անուններից-վարդագույն,նարնջագույն,շագանակագույն

տարբեր առակների անուններից-մանուշակգույն,երկնագույն,մոխրագույն,

մետաղների նուներից-

Գործնական աշխատանք

Լրացնել հետևյալ առածներում բացթողնված բառերը` դրանք ընտրելով տրվածներից:

Ծանր
, պաղ, լավսևանպտուղանուշզորավորշիտակարդարոսկե, լավ:

Լեզու կա անուշ է, լեզուն կա` լեղի:
Արդար յուղը ջրի տակ չի մնա:
Սպիտակ փողը սև օրվա համար է:
Խելքը ոսկե թագ է, ամեն մարդու գլխին չի լինում:
Անպտուղ ծառին քար գցող չի լինի:
Հեռավոր սուրբը զորավոր կլինի:
Ծանր քարը իր տեղում կմնա:
Լավ աղջիկը յոթ տղա արժե:
Շիտակ խոսքը հանաքով կասեն:
Լավ հնձվորը դաշտում  էլ կհնձի, սարում էլ:
Պաղ ապուր, շան կերակուր:

Հետևյալ առածների մեջ կետերի փոխարեն գրել նշված բառերի  հականիշները:
Ջահելի
 աչքով աղջիկ առ, ահելի աչքով`ձի:
Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի կեր:
Ծամը երկար, խելքը` կարճ:
Թոկի երկարն է լավ, խոսքի` կարճը:
Գիժը մի քար գցեց ծովը, հազար խելոք չկարողացան հանել:
Խոսքը մեծին, ջուրը` փոքրին:
Փորձված թանը անփորձ մածունից լավ է:
Սև սիրտ, սպիտակ ատամ:
Մինչև հաստը բարակի, բարակի հոգին դուրս կգա:
Թանկից էժանը չկա:

Տրված տեղանուններից -ացի, -յան և -ական ածանցներով կազմել նոր բառեր::

Սև ծով – Սևծովյան
Փոքր Ասիա – Փոքրասիական
Նոր Զելանդիա – Նորզելանդական
Միջին Ասիա – Միջինասիական
Հարավային Ամերիկա – հարավամերկյան
Արևմտյան Եվրոպա – արևմտաեվրոպական
Խաղաղ օվկիանոս – խաղաօվկյանոսյան
Հարավային Կորեա – Հարավկորեական

Կետերը փոխարինել ածականակերտ ածանցներով

Անկենդան, դժկամ, չխոսկան, տգետ, հայրական, կիսատ, փառավոր, վայրենի, աղոտ, արևելք, եռանդուն, ազդեցիկ, դողդոջուն, հնչյուն, համեղ:

Նվեր կրթահամալիրին Իմ խնդրագիքը

Կրթահամլիրում կա 643 սովրող։Քանի՞ սովորող կլինի 10 տարի հետո, եթե ամեն տարի դպրոց ընդուվում է 65 սովորող և դուրս է գալիս 39 սովորող։

Ընկեր Ստելլան և ընկեր Տաթևը եռօրյա ճամփհորդության տանում են ամիսը երկու կամ երեք անգամ։Քանի՞ անգամ են նրանք ամբողջ ուսումնական տարվա ընթացքում տանու եռօրյա ճամփորդության, եթե նրանք տանեն ամիսը 3 անգամ։

Միջն դպրոցի բոլոր 6-րդ դասարաններում միասին կա 244 սովորող։ Քանի՞ սովորղ կլինի 7-րդ դասրանում, եփե նրանցից 28 սովորող դուրս գա դպրոցից և 12 սովորող։

Մեխանիկական շարժուը

Ի՞նչ է մեխանիկական շարժումը։
Փողոցներում շարժվում են մարդիկ, ավտոմեքենաները, այդ ամեն ինչի շարժումը կոչվում է մեխանիկական շարժում։

Ինչի՞ նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը։
Գետում լողացող ձուկը շարժվում է գետի քարի կամ ափի նկատմամբ։

Ինչո՞վ են իրարից տարբերվում շարժումները։
Կան հավասարաչափ շարժումներ և անհավասարաչափ, հավասարաչափ շարժումը դա այն է օրինակ, որ մեքենան իր ամբողղջ ճանապարհը նույն արագությամբ է գնում, իսկ անհավասարաչափությունը, երբ մեքենան անընդհատ տարբեր արագություններով է գնում։

Ի՞նչ է ցույց տալիս արագությունը։ Ի՞նչ միավորներով է այն չափվում։
Արագությունը դա- V=S\t, արագության չափումներն են օրինակ՝ մ\վ, կմ\ժ և այլն։

Design a site like this with WordPress.com
Get started