Առակներ

Գյուղացին ու իր որդիները

Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներ, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ հայրը մահացավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: 
Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:
Առաջադրանք:
Ինչ է սովորեցնում առակը:
Առակաը սովորեցնում է, որ պետք չէ ժամանակը վատնել գանձեր մանգ գալով ավելի լավ է ժամանակը օգտագործել լավ և խելացի բաների վրա։

Եզոպոսի  «Եղջերուն ու խաղողը» առակը։

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերջին  նետով նշան բռնեց և վիրավորեց եղջերուին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օգնականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:
Առաջադրանք:
Ի՞նչ հասկացար առակից: Ինչի՞ մասին է այն:

Հասկացա, որ պետք է ուշադիր լինել ինչ որ բան անելուց առաջ։

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծի պատմությունը»

Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.
– Ի՞նչդ է ցավում:
– Որսորդն է վիրավորել, – պատասխանում է առյուծը:
Կրիան բարկանում է և ասում.
– Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:
– Կրիա եղբայր, – պատասխանում է առյուծը, – պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:
Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:
– Ընկերս, – ասում է լուն, – երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:

Կարդա՛ հեքիաթը:

Կար-չկար, մի շատախոս կոշիկ կար։ Աջ ու ձախ նա անընդհատ պատմում էր այն ճանապարհների մասին, որտեղով անցնում էր։ Բայց շատախոս լինելուց բացի, նա նաև մի քիչ գլուխգովան էր։ Միայն գեղեցիկ ճանապարհների մասին էր պատմում։ Մի օր էլ քարերը որոշեցին պատժել նրան, քանի որ իրենց մասին նա չէր պատմում երբեք։ Քարքարոտ մի ճանապարհի վրա կոշիկի թաթը սոսնձից պոկվեց։ Բավական չէր, որ շատախոսությունից բերանը հազիվ էր հասցնում փակել, հիմա արդեն դա էլ չէր կարողանում։ Հենց լռում էր, բաց բերանը փոշի ու կեղտ էր լցվում։ Կոշիկը հասկացավ, որ պետք է բերանը փակ պահի ու չխոսի, որ մաքուր մնա։ Նա դադարեց խոսել։  Հիմա միայն անհրաժեշտության դեպքում էր ինչ-որ բան ասում։ Մի քանի օր շատախոս կոշիկը պարապ մնաց, ոչ մի ճանապարհ չգնաց, մինչև նրա տերը որոշեց նրան տանել «բժշկի»՝ կոշկակարի մոտ։Կոշկակարը խնամքով մաքրեց կոշիկը, սոսնձեց այն ու գերազանց վիճակում վերադարձրեց տիրոջը։ Կոշկի տերը ուրախ-ուրախ հագավ իր փայլփլուն կոշիկները և ճանապարհ ընկավ։

Այս անգամ արդեն ամբողջ ճանապարհին կոշիկը միայն քթի տակ ճռճռում էր։ Ու արդեն, երբ տուն հասան, կոշիկը սկսեց պատմել ոչ միայն սիրուն ու մաքուր ճանապարհների, այլ նաև քարքարոտ ու փոշոտ ճամփաների մասին։

Վատ ընկերը

Երկու ընկեր գնացին անտառ որս անելու, հանկարծ նրանց առաջ մի արջ դուրս եկավ: Ընկերներից մեկը ծառը բարձրացավ, իսկ մյուսը պառկեց գետնին, շունչն իրեն քաշեց, որ արջը կարծի, թե նա մեռած է: Արջը մոտեցավ նրան, հոտոտեց և մեռած կարծելով՝ թողեց, գնաց:
Այդ ժամանակ ընկերը ծառից իջավ ու ծիծաղելով հարցրեց.
-Արջը քո ականջին ի՞նչ ասաց.
-Արջն իմ ականջին ասաց, որ մյուս անգամ քեզ նման ընկերոջ հետ որսի չգնամ, որ վտանգ պատահելիս մենակ չթողնի ու փախչի:

Առաջադրանք:
Ի՞նչ է առակը:

Առակը դա պատմվածք է, որը իր մեջ պարունակում է իմաստուն խոսքեր։


Ուրիշ ի՞նչ առակներ գիտես:

Արջն ու օձը

Ր-Ռ Ղ-Խ ուղղագրություն

Ր-Ռ-ի ուղղագրությունը
Կետերի փոխարեն գրել Ր կամ Ռ:

Ախորժակ, դատարկ, գանգուր, երեսուն, զարթնել, ագռավ, լրտես, սպորտ, արծիվ, բառբառ, բարբարոս, ձիարշավ, կրթել, կայտառ, խառնուրդ, խելագարվել, ձեռք, կտրիճ, մառախուղ, պատրվակ, պառկ, պարկել, սաղավատ, հրճվանք, պատռվակ, ուրկան, մորթի, կամրամորթ, սրտաշարժ, քառասուն, քռտնաջան, որմնախոռշ, կենտրոն, կործանվել, մերժել, գորշ, դռժել, թրթուրավոր, ժխոր, աշխարհահռչակ, բարդի, ըմբռնել, շղարշային, փռշտալ, քարորդ, քառասուն, շատրվան, սառույց, խարույկ, համակարծիք, կենսաթռթիր, մկրատ, բրոնզ, կրճատել, ճառճատյուն, խրճիթ, կրծել, վագր,  ոսկոր, առհամարհել, անարժան, ջարդել, մրսել:
Ղ-Խ-ի ուղղագրությունը

Կետերի փոխարեն գրել Ղ կամ Խ. 

 Աղցան, խախտել, փոխնորդ, պղպեղ, դաղձ, բողկ, դժղեմ, գախտնիք, ներգաղթ, բախտավոր, կողք, աղքատ, ախտածին, պխպջակ, խրոխտ, սխտոր, եղերերգ, գողտրիկ, դժողք, ծախսել, եղջյուր, հաղթանդամ, ժխտել, խրախճանք, գախջ, գեղջուկ, մառախուղ, տաղտուկ, զեղչել, կխտար, սանդուղք, կեղտակորույս, ջրախեղդ, ծաղկեպսակ, վխտալ, ոսկրախտ, հաղթանակ, ժանտախտ, գաղտագողի, վախճան, աղտահանել, կաղկանձել, տախերգու, զղջալ, հաղթահարել, կմաբղք, ընձուղտ, լեռնաշղթա, եղկելի, հխփանալ, փեղկ, ուղտապան, ուղտադրուժ, ախտահարվել, աղտոտ, աղճատել, հարբուխ, խեղանդամ, ախտ (հիվանդություն), աղտ (կեղտ), ուղտ (կենդանի), ուխտ (երդում), հարբուխ, խոզապուխտ, թաղծադեմ, կարմրախտ, թուղթ, շղթայակապ, գաղտնապահ, տառեխ, հղկել, գաղտնի, փողկապ, ապերախտ, անեղծ, փոցխ, ախտորոշում, եղբայր, թղթատար, նախատինք, պանդուխտ, եղյամ, բքախեղդ, կեղծավոր, թախանձել. կողպեք, կթխա (գավաթ), ձաղկել, ձախորդ, նախշազարդել, նախօրե, քաղց, հեղգ (ծույլ), կեղտոտ, հեղձուցիչ, բեղ, փտախտ, ակնբախ, աշղետ (ձի), ապաբախտ, արտագաղթ, գաղտնածածուկ, ծաղկահյուս, շարժասանդուղք, խեղդուկ, մախթանք, դշխուհի (թագուհի), մղկտալ, զմրուղտյա, բաղձալի, Ջավախք, ուխտատեղի, ողկույզ, նողկալի, ապուխտ, սեղմել, թխվածք, շաղկապ, ողբերգակ, թուխպ, ողջ, դրախտային, ուղտափուշ, գաղթօջախ, բարեբախտ, խաղկազարդ, բախտակից, սանդղահարթակ, դժբախտ, թաղծաժպիտ, թոքախտ:

Design a site like this with WordPress.com
Get started