Գերծնական քերականություն

Գտնել տրված բառերի հնչյունափոխված արմատները և գրել դրանց անհնչյունափոխ ձևերը:
Շիկանալ-շեկ, գթասիրտ-գութ, գիրություն-գեր, կուտակել-կույտ, իջվածք-իջնել, ընձառյուծ-ինձ, թխպոտ-թուխպ, ձուլագործ-ձուլել, սնափառ-սին, բքախեղդ-բուք, ածխահատ-ածուխ, չվերթ-չվել, ուղղակի-ուղիղ, բուժում-բուժել, ուղեվարձ-ուղի:
  Բառաշարքում ընդգծել  բարդածանցավոր բառերը: Ինքդ գրիր 5 բարդածանցավոր բառ:
Մրգառատ, մարզպետարան, ընդդիմախոս, անգործություն, ձերբակալություն, ապօրինի, տնտեսագետ, աստվածահաճո, տանտիրուհի, համամարդկային, նվազագույն, աշխարհայացք, առաջնակարգ, համազգային:
   Բառաշարքում ընդծել համածանցավոր (նախածանց և վերջածանց ունեցող) բառերը:
Չխոսկան, վերահսկիչ, գերեվարություն, մակագրություն, տարակարծիք, ազգակցական, ուխտագնացություն, հակակրանք, վերաբացում, համտեսում, անդրբևեռային, հակաօդային, ակնաբուժարան, արտահագուստ, առափնյա:

Կրոնական պատմություններ

Կրոնական գիտակցության հիմնական հատկանիշը հավատն է գերբնականի նկատմամբ, որը դրսևորվում է գերբնական էակների (աստվածներ, ոգիներ ), բնական երևույթների միջև գերբնական կապերի (մոգություն, տոտեմիզմ), նյութական իրերի գերբնական հատկությունների (ֆետիշիզմ) գոյության ընդունմամբ, դրանց նկատմամբ հուզական վերաբերմունքով և պրակտիկ պատրանքային փոխհարաբերությամբ:

Կրոնական պաշտամունքի առարկան գերբնականն է: Պաշտամունքային գործունեության տարրերն են՝ ծեսը, կրոնական տոները, զոհաբերությունը: Կրոնական կազմակերպությունը որոշակի դավանանքի տեր մարդկանց միավորումն է: Նախնադարում կրոնական խումբը համընկել է ցեղի կամ տոհմի հետ: Դասակարգային հասարակությունում ցեղային պաշտամունքը փոխարինվել է պետականով, իսկ առանձին կրոնական միավորումները՝ եկեղեցով: էթնիկական հանրությունների ընդգրկման սահմանները նկատի ունենալով՝ կրոնը կարելի է դասակարգել. 1. տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության իշխող կրոններ (մոգություն, տոտեմիզմ, ֆետիշիզմ, անիմիզմ ) 2. ազգային կամ մեկ էթնիկական կազմավորմանը վերաբերող կրոններ (հուդայականություն, հինդուիզմ, շայնիզմ ) 3. համաշխարհային կրոններ (բուդդայականություն, քրիստոնեություն, մահմեդականություն):

Կրոնի ծագումը-Կրոն բխել է համաշխարհային ոգուց, անհատի ներքին ապրումներից ու պահանջներից, հանգեցվել անհատական կամ կոլեկտիվ մտածողության ( Պլատոն, Հեգել, Է. Թեյլոր, Հ. Սպենսեր, Է. Դյուրկհեյմ, Ու. Ջեմս, Զ. Ֆրեյդ):   Կրոնը առաջացել է բնական և հասարակական ուժերի դեմ նախնադարյան մարդու պայքարի հարաբերական անզորությամբ: Չկարողանալով բացատրել իրական երևույթները՝ մարդը մտացածին կապեր ու գերբնական հատկություններ է հաստատել այնտեղ, ուր իշխում են օբյեկտիվ օրինաչափությունները:  Կրոնական պատկերացումների առաջացման համար էական ազդեցություն են ունեցել նաև մարդկային հույզերն ու ապրումները (սարսափ, վախ, միայնություն, դժբախտություն)

Design a site like this with WordPress.com
Get started