Մաթեմաթիկա 20-09-22-09

9․ Կարելի է արդյոք համեմատության մեկ անդամն արտահայտել մյուս երեքի միջոցով։

Այո, կարելի է:

80․ Օգտագործելով տառային արտահայտությունները՝ գրեք, թե ինչպես է համեմատության անդամներից մեկը արտահայտվում մյուս երեք անդամներով։

ab = cd, ապա a = cd : b


81․ Գտեք x թիվը, եթե նրա և 8-ի հարաբերությունը նույնն է, ինչ որ ՝

ա) 2 ։ 1 =16 : 8
բ) 6 ։ 2 = 24 : 8
գ 2 ։ 22 = 8/11 :8
դ) 5 ։ 4 = 10 : 8
ե) 1 ։ 7 = 8/7 : 8
զ) 21 ։ 3 = 56 : 8
է) 8 ։ 1 = 64 : 8
ը) 2 ։ 7 = 16/7 : 8
թ) 20 ։ 4 = 40 : 8
ժ) 3 ։ 5 = 24/5 : 8
ժա) 10 ։ 2 = 40 : 8
ժբ) 19 ։ 5 = 152/5 : 8

82․ Ինչ թիվ է անհրաժեշտ գրել տառի փոխարեն, որպեսզի ստացվի համեմատություն․

ա) x/4 = 8/3
3x = 32
x = 32/3
բ) 7/x = 9/5
9x = 35
x = 35/9
գ) 6/17 = x/3
17x = 18
x = 18/17
դ) 25/7 = 15/x
25x = 105
x = 105/25 = 21/5
ե) 27/y = 18/5
18y = 135
y = 135/18
զ) y/36 = 21/48
48y = 756
y = 756/48 = 189/12
է) 72/35 = x/7
35x = 504
x = 504/35 = 72/5
ը) 90/13 = 18/y
90y = 234
y = 234/90 = 13/5

83. Գնացքն ամբողջ ճանապարհի 3/4-ն անցնում է 6 ժամում։ Ինչքան ժամանակում այն կանցնի ամբողջ ճանապարհը։

X =6 : 3/4 = 24/3 = 8

84․ Բնակարանի մակերեսը 64 մ2 է։ Նրա հատակը ներկելու համար պահանաջվում է 21 կգ ներկ: Քանի կգ ներկ է անհրաժեշտ խոհանոցի հատակը ներկելու համար, եթե նրա մակերեսը 16 մ2 է։

64 : 21 = 16 : x
64x = 336
x = 336/64 = 21/4

85․ 500 կգ հանքաքարից ստացել են 77 կգ պղինձ։ Ինչքան պղինձ կստացվի 300 կգ հանքաքարից;

500 : 77 = 300 : x
500x = 23100
x = 23100/500 = 231/5

86․ Ստուգողական աշխատանքից անբավարար գնահատակաան է ստացել 14 աշակերտ։ Անբավարար գնահատական ստացածների քանակը հարաբերում է դրական գնահատական ստացածների քանակին, ինչպես 2 ։ 7 ։ Քանի աշակերտ է դրական գնահատական ստացել։

14 : x = 2 : 7
2x = 98
x = 49

87․ Երկու կաթնամանների տարողությունը հարաբերում են, ինչպես 11 ։ 5։ Քանի լիտր կաթ կտեղավորվի առաջին կաթնամանում, եթե երկրորդի տարիողությունը 25 լ է։

11 : 5 = x : 25
5x = 275
x = 275/5 = 55

88․ 160 գ ծովի ջրում պարունակում է 8 գ աղ։ Քանի գրամ ծովի ջուրն է պարունակում 56 գ աղ։

160 : 8 = x : 56
8x = 8960
x = 8960/8 = 1120

89․ Բանավորը 8ժ աշխատելու համար ստանում է 2500 դրամ։ Քանի դրամ կստանա բանվորը 12 ժ աշխատելու համար։

2500 : 8 = x : 12
8x = 30000
x = 30000/8 = 3750

90․ Մետաղյա խորանարդը, որի կողի երկարությունը 13 սմ է, ունի 1352 գ զանգված։ Որքան է նույն մետաղից պատրաստված և 2 սմ կողմով խորանարդի զանգվածը։

1352 : 13 = x : 2
13x = 2704
x = 208
12 * 208 = 2496

91․ Լուծեք խնդիրը համեմատություն կազմելով․

ա)Հետիոտնը 2 1/2 ժամում անցել է 10 կմ։ Նույն արագությամբ քայլելով՝ նա քանի կիլոմետր կանցնի 4 ժամում։

10 : 5/2 = x/4
x/4 = 20/5
x/4 = 4
x = 16

բ) Հետիոտնը անցնում է 12 կմ քայլելով 4 կմ/ժ արագությամբ։ Քանի կիլոմետր կանցնի նա նույնժամանակում, եթե քայլի 4 1/2 կմ/ժ արագությամբ։

4 1/2 = 9/2
x : 9/2 = 12 : 4
x : 9/2 = 3
x = 3 * 9/2 = 27/2

English

Jack was a young sailor. He lived in England, but he was often away with his
ship.
One summer he came back from a long voyage and found new neighbours
near his mother’s house. They had a pretty daughter, and Jack soon loved her
very much.
He said to her, ‘My next voyage will begin in a few days’ time, Gloria. I love
you, and I’ll marry you when I come back. I’ll think about you all the time, and
I’ll write to you and send you a present from every port.’
Jack’s first port was Freetown in Africa, and he sent Gloria a parrot from
there. It spoke five languages.
When Jack’s ship reached Australia, there was a letter from Gloria. It said,
‘Thank you for the parrot, Jack. It tasted much better than a chicken.’
Words outside the 1000: parrot, sailor

A. Answer these questions.

 Which word in the story on page 4 mean the opposite of:

short – long
last – first
ugly – pretty
old – young
little – much
wine –
worse – better

C. Write this story. Put one word in each empty place. You will find all the correct words in the story on page 4.

Freetown is a port in West Africa. Jack and another people went into a shop there and saw a beautiful bird. It was a red and grey parrot and it said ‘Hullo,’ to them. Jack said to his friend, ‘I’m going to send it to Gloria. She’s the daughter of my mother’s neighbor. It will be a nice gift for her,’ Then Jack and his friend went to a restaurant and ate chicken and fried potatoes there. They filled themselves very good.

Բ-Պ-Փ-ի ուղղագրություն

Բաց թողած տեղերում լրացրու բ, պ, փ. 

ա/ ալեծու․, աղբակույտ, աղբյուր, ամպարիշտ, ամբարձիչ, ամենասուրբ, ամպհովանի, ամրակոփ, անխաբ, անխաբան, ապշել, ապստամբել, արբենալ, ափսե, ափսոսալ, բամբ, բա.բասել, բամբել, բորբ  

բ/ Գաբրիել, գամփռ, գինարբուք, գիփս, գոմաղբ, գռփել, գրաբար, դարբին, Աբխազիա, աղբանոց, Արփինե, դարպաս, դաբնեպսակ, եղբայր, երբ, երբեմն, երբևիցե, երեսսրբիչ, երկնահուպ, երփներանգ, զամբիկ

ըմբշամարտ, ըմբոշխնել, ընդհուպ, թարփ, թափառաշրջիկ, թափք, թմբլիկ, թմբկաթաղանթ, թփրտալ, թրմփալ, թփթփացնել, թփուտ, ժայռակոպ, իբրև, լեփլեցուն, լիրբ, խաբեբա, խաբկանք, խարխաբել, խծպծանք, նրբանցք

դ/ նրբիրան, ողբերգություն, սրբապատկեր, աղբարկղ, դափնեվարդ, երբեմնի, երբևէ, խոպան, երփներանգ, թափթփել, խաբել, խոփ, ծոփավոր, Ծոպք, ծպտուն, կառաբնարան, կոպ

ե/ կոպվել, Հակոբ, համբակ, Համբարձում, համբերություն, համբույր, հապճեպ, հարբեցող, հարբուխ, հաբշտակել, հենացուպ, հպանցիկ, Հռիփսիմե, հուսախաբ, ձերբազատվել, ճամփորդ, ճեպընթաց, ճողոպրել

զ/ նրբաճաշակ, շերեփուկ, ողբանվագ, հապշտապ, ձերբակալել, ճամպրուկ, ճեպ-ճերմակ, նրբակազմ, նրբանկատ, շեփորահար, սիբեխ, ողբերգակ

է/ աղբահավաք, ոսկեծոփ, ոսկեծութ, պատշգամբ, որբանոց, սեպտեմբեր, սեփականություն, սեփ-սև, նրբին, սթափվել, սրբազան, սրբագրել, սրբապատկեր, սրտատրոփ, սփրթնել, վիրապ

ը/ աղբահավաք, դափ-դեղին, դափնի, թափանցիկ, ծպտուն, կապկապել, ներբան, հղփանալ, հպվել, նրբերշիկ, պապակ, Սերոբ, ուրբաթ, փափագ, փրփուր, քարակոփ :

Էդմոնդո դե Ամիչիս, «Սիրտը»

Մեր ուսուցիչը

Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.

— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ, սինյոր Պերբոնի:

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն առանց գլուխը բարձրացնելու պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ի՞նչ պատահել և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի`  արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին թիկունքում  աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց.
-Այլևս նման բան չանես,- և, վերադառնալով իր գրասեղանի մոտ,  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ,  հետո շատ դանդաղ, իր խիստ, բայց բարի ձայնով ասաց.

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք` իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.

— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:

Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.

— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:

Design a site like this with WordPress.com
Get started