Դարձվածքներ

  1. Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
  2. Իրար սրտից ջուր խմել –իրար հանդեպ հաճելի վերաբերմունք ունենալ
    Հազար մաղով անցկացրած-ընտրած
  1. Հիվանդի համար ջուր բերող –օգնության հասնող
    Գլխին կրակ թափել –ինչ-որ մեկի վրա բարկանալ
    Կանաչ-կարմիրը կապել –զարդարվել
    Կոպեկի համար մեռած –ժլատ
    Ուրիշի բնում ձու ածել –Օգուտը ուրիշին տալ
    Ոտքի կոխան դարձնել –
    Փուշը մատից հանել –օգնել
    Գրքի մի երեսը կարդալ —հարցին միյակողմանի մոտենալ

2. Որ դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:

  1. ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
    2.երեսից կախվել – թախանձել
    3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
    4.աչքերը փակել – ժպտալ
    5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
    6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
    7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
    8. գլխին տալ — ուրախանալ:

    3.Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:
  2. Լեղին ճաքել
  3. արյունը գլխին խփել
  4. հոգին ավանդել
  5. անարգանքի սյունին գամել
  6. ճամփա պահել
  7. ականջի հետև գցել:

Մի օր երբ Վարդգեսը գնում էր անտառով նրա լեղին ճաքեց։

Երբ նա խոսում էր ինձ հետ արյունը նրա գլխին խփեց։

86 ամյա պապիկը հոգին ավանդեց։

Ալեքսը ընկերուհուս անարգանքի սյունին գամեց։

Ես դասերս ականջի հետև գցեցի։

4. Հետևյալ բառերի համար գտնել հոմանիշ դարձվածքներ
ծաղրել-ձեռք առնել
հիվանդանալ-
օգնել-փուշը մատից հանել
հասկանալ-
մեռնել
անտեսել
ծուլանալ
ուրախանալ
ճարպիկ
թանկ
սպառնալ
գունատվել
էժան

Արևոտ իմ ընտանիքը

Իմ շատ եմ սիրում իմ ընտանիքը։Մեր ընտանիքը բաղկացած է 5 հոգուց `հայրս,մայրս,ես, եղբայրս և քույրս։ Հայրս բժիշկ է աշխատում, մայրս տնային տնտեսուհի։ Եղբայրս`Լեոն 9 տարեկան է սիրում է ուտել և, իսկ փոքր քույրս 1։Մենք ընտանիքով սիրում ենք գնալ լեռնագնացությամբ ։Մեր ընտանիքում ավանդույթ է ամեն տարի մայիսի վերջ մենք գնում ենք Գեղարդ վրաններով մնալու։Մենք նաև սիրում ենք նայել տարբեր ֆիլմեր, բայց տանը։Մի խոսքով մենք սիրում են մեր հիմնական ժամանակը անցկացնել տանը։ Իմ ընտանիքը ինձ համար ամենալավն է։

Ուշինարա

Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:


2. Զրույցի առանձին հատվածները վերնագրիր:

Ուշինարան մերժում է բոլրին

 Դատավո՛ր,— դիմեց անգղը Ուշինարային,— քաղցը վաղուց ընկճել է ինձ: Մեծ հանցանք է քաղցածի ձեռից խլել նրա սնունդը: Ետ տուր ինձ աղավնին:

Ուշինարան ձեռի շարժումով մերժեց նրա պահանջը:

— Դատավո՛ր,— շարունակեց անգղը,— դու պարտաճանաչ մարդու հռչակ ունես, սակայն ինչո՞ւ պարտքի օրենքին հակառակ ես գնում: Ինչո՞ւ ես ինձ զրկում իմ անհրաժեշտ սնունդից:

Սպիտակ աղավնին

— Այս անօգնական, մահի սարսուռով դողդոջուն թռչունը իմ պաշտպանությանը դիմեց,— առարկեց Ուշինարան,— դո՛ւ, հզոր անգղ, մի՞թե չես տեսնում, ոը իմ առաջին պարտքն է չհանձնել ինձ հավատացող արարածին իր հոշոտող թշնամուն: Ավելի մեծ ոճիր է՝ վտանգված թույլին զրկել օգնությունից, քան թե կատարել ոճիրների ոճիրը` սպանել Բրահմինին:

— Բայց, դատավո՛ր, ամեն արարած աշխարհում ուտելով է, որ կապրի: Եթե զրկես արարածին կերակուրից, իսկույն կդադարի նրա կյանքը: Հիմա որ դու իմ ձեռքից խլում ես իմ ապրուստը, շուտով կմահանամ ես և ինձ հետ` կինս ու ձագուկներս: Աղավնուն խնայելով դու մեզ բոլորիս մահի ես մատնում:

— Դո՛ւ շատ իմաստուն ես խոսում, ո՛վ անգղ, հզոր թռչուն. բայց խոստովանիր, ի՞նչպես կարող ես ընդունել, որ թշվառ փախստականին հանձնեմ կորստի: Բնա՛վ, երբե՛ք: Քո առջև բաց են ահա մառանիս դռները: Գնա՛, ա՛ռ, ինչ որ ուզում ես` եղնիկի միս, վարազի միս: Եվ ուրիշ ինչ որ ուզում ես, ասա՛, կկատարեմ քո կամքը:

— Ոչ, դատավոր, ես ուրիշ տեսակի միս ուտելու սովորույթ չունիմ:

Բնությունից որոշված հավերժական օրենք է, որ անգղները աղավնիներ պիտի ուտեն: Տո՛ւր ինձ իմ իրավունքը:

— Ա՛նգղ,— թախանձեց Ուշինարան,— ինչ արարած, որ ենթակա է մահի սահմաններին, ուզի՛ր, ես կտամ քեզ: Միայն երբեք չեմ կարող հանձնել թշվառության մեջ ինձ ապաստանածին:

— Դատավո՛ր,— պատասխանեց անգղը,— քանի որ դու այդքա՜ն սիրում ես այդ աղավնուն,— փոխարենը տուր քո մարմնից այնքան միս, որքան կշռում է աղավնին:

Բացահայտում

— Այո՛, հիմա արդար է, և ճշմարիտ է քո կամքը,— սրտահոժար ասաց Ուշինարան,— սիրով կտամ, ո՛վ անգղ, իմ մարմնից փոխարենը:

— Ես Ինդրան եմ,— ձայնեց անգղը,— տիեզերքի իշխանը, իսկ աղավնին` հուր Ագնիի ոգին: Մենք եկանք քո առաքինությունը փորձելու համար:
Հավիտենական փառքով դու զարդարեցիր քեզ, ո՛վ Ուշինարա, որովհետև քո իսկ մարմնով խղճացիր փոքրիկ աղավնուն և քո կյանքով փրկեցիր թշվառին:


3. Բնութագրիր Ուշինարային:

Ուշինարան բարի,խելացի և հնարամիտ էր։


4. Դուրս գրիր հիմնական ասելիքը ներկայացնող հատվածը:

Մենք եկանք քո առաքինությունը փորձելու համար:Հավիտենական փառքով դու զարդարեցիր քեզ, ո՛վ Ուշինարա, որովհետև քո իսկ մարմնով խղճացիր փոքրիկ աղավնուն և քո կյանքով փրկեցիր թշվառին:


5. Այլ կերպ վերնագրիր զրույցը:

Արդար Ուշինարան


6. 1-ին և 2-րդ պարբերություններում գտիր -ավոր վերջածանցն ունեցող բառերը:

Դատավոր,ձևավոր,հեռավոր


7. Տրված բարդ բառերի երկրորդ արմատները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Օրինակ` սրտապատառ- սրտացավ
պարտաճանաչ-պարտավորված
նորանոր-նորնորություն


8. Հոմանիշների բառարանի օգնությամբ գտիր տրված բառերին երկուական հոմանիշ:


Արդար-Անխարդախ, շիտակ
ճոխ-Պերճ, շքեղ,առատ
դեգերել-Հապաղել, տնտնալ
աղերսել-պաղատել,խնդրել
հռչակ-հայտնի,ճանաչված
թշվառ-Խեղճ, ողորմելի
հավերժական-Հավիտենական, մշտական
փերթ-տես Կտոր


9. Տեքստում ընդգծել հատուկ անունները:

Design a site like this with WordPress.com
Get started