Խաղողագործություն և գինեգործություն

Որտեղ հաց էնտեղ կաց, որտեղ գինի, էնտեղ քնի– Հայկական ժողովրդական ասացվածք

Հայաստանում կան խաղողի շատ տեսակներ։ Հին դարերում այն համարվում էր որպես աստվածային միրգ։

Հայկական լեռնաշխարհում հնուց ի վեր զարգացած է եղել խաղողի մշակումը։ Ըստ Աստվածաշնչյան հայտնի պատմության, խաղողագործության և գինեգործության հայրենիքը Հայաստանն է։ Աստվածաշնչյան լեգենդը պատմում է, որ մարդկությունը բացահայտեց գինու համը այն ժամանակ, երբ Նոյը  ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը։ Ըստ Աստվածաշնչի, Նոյի համար խաղողից գինի պատրաստելու գաղտնիքը բացահայտեց Նոյի այծը, որն ուտելով խաղողի վայրի պտուղները հարբելու արդյունքում սկսել էր հրմշտել մյուս կենդանիներին։

Հռոմեացի պատմաբանները պատմում են, որ երբ Ներոնը, համտեսում է Տրդատի ուղարկած մեռոնը, երջանկանում է։

Գիտնականները Հայաստանի տարածքում հայտնաբերել են վաղ ժամանակներից պահպանված հայկական գինեգործական հնձաններ, գինու անոթներ ու կարասներ, խաղողի ածխացած կորիզներ։

Օրինակ՝ գինու պահեստներ են հայտնաբերվել Էրեբունի քաղաք-ամրոցում, որը կառուցվել է 2800 տարի առաջ։ Պեղումների ժամանակ հայտնաբերված որոշ նմուշները ցուցադրված են Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում։ Թանգարան այցելելով կարող եք շատ տարբեր գինու կարասներ և անգամ պեղումների ժամանակ գտնված խաղողի սերմեր տեսնել ինչը վկայում է այդ ժամանակաշրջանում զարգացած խաղողագործության և գինեգործության մասին։

Հայաստանի Արենի համալիրում պեղումների ընթացքում հայտնաբերվել է աշխարհի հնագույն գինեգործական հնձանը, որը մոտ 6000 տարեկան է։

Design a site like this with WordPress.com
Get started